slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը փաստաբանների օրվա առթիվ

News_Image

Հարգելի՛ պարոն Բաբայան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և փաստաբանական ողջ համայնքին մասնագիտական տոնի և Հայաստանում փաստաբանության ստեղծման 105-ամյակի առթիվ։

Փաստաբանությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտ, առանցքային դերակատարում և ազդեցություն ունի իրավական պետության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մեր երկրում իրավակարգի պահպանման, անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում:

Փաստաբանական համայնքը մեր երկրի ամենահեղինակավոր և կայացած ինստիտուտներից է, ինչի վկայությունը փաստաբանների նկատմամբ հանրային բարձր վստահությունն է:

Որքան պաշտպանված և անկախ է փաստաբանը, այնքան բարձր է նրա կողմից իրականացվող իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության որակը: Ժողովրդավար հասարակությունում փաստաբանը պետք է գնահատված ու պաշտպանված լինի, ինչի գլխավոր երաշխավորը պետությունն է:

Հայաստանի փաստաբաններին մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ, իրավապաշտպան գործունեության մեջ՝ անկոտրում կամք և վճռականություն:

Խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

Հարգանքով՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան

06 December 2023